Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց վարժարան, 11-րդ դասարան

Այսօր՝  հունիսի տասնիննին ես մասնակցեցի Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության առցանց քնարկմանը։ Ես իհարկե կարծիք չարտահայտեցի, բայց ոչ ոք չներկայացրեց մի մանրուք, որը ինձ հետաքրքրեց։ Երբ Չարլի Գորդոնը հասնում է իր գիտելիքնռրի գագաթնակետին, նա սկսում է մոռանալ այն ամենը, ինչ գիտեր։ Ոմանք, ովքեր կկարդան կասեն  որ դա իր վիրահատության հեևանքներից է, բայց իմ կարծիքով դա բնության օրենքն է։ Երբ ինչ որ բան հասնում է իր գագաթնակետին, այն կտրուկ անկում է ապրում։ Այդպիսի դեպքեր շատ են եղել պատմության մեջ։ Իմ կարծիքով մարդկանց կողմից կատարված քայլերը դեպի կատարելություն կհասնեն իրենց նպատակին և անմիջապես անկում կապրեն։ Ինչպես ասում են՝ ինչքան բարձր ես բարձրանում, ակդքան ցավոտ է ընկնելը։

Մարդկանց գեղեցկությունը հենց իրենց սխալական լինելու, հինմարություններ անելու մեջ է։ Եթե մենք հասնենք կատարելության, ապա մարդ կոչվելու իրավունք էլ չենք ունենա։

Ստեղծագործության հղումը՝ այստեղ

Chanson d’automne

 

Les sanglots longs
Des violons
De l’automne
Blessent mon coeur
D’une langueur
Monotone. Read the rest of this entry »

Les Choristes

Фильм на французском языке
Ես նախապես դիտել էի «Երգչախումբ» ֆիլմը տարբեր թարգմանություններով, բայց այս անգամ՝ ընկեր Կարինեի խորհրդով որոշեցի դիտել Ֆրանսերեն բնօրինակը: Քանի որ ես գիտեի, թե ինչ է լինելու ֆիլմի ընթացքում, ես ավելի շատ կենտրոնացա դերասանների խոսելաոճին: Երբ լսում ես բնօրինակը, ասես ամեն ինչ ավելի համահունչ է լսվում:

(Ֆիլմի մասին) Իմ կարծիքով  «Երգչախումբ»  ֆիլմն ամենաուսուցողական քսանմեկերորդ դարի, որովհետև ամբողջությամբ ներկայացնում է դեռահասների հոգեբանությունը: Առաջին հայացքից կարող է չերևալ, բայց ֆիլմի յուրաքանչյուր տեսարան իր մեջ պարունակում է այն բոլոր զգացմունքները, որնոք կարող են զգալ դեռահասները:

Ֆիլմի հղումը՝ Les Choristes

Երկար տարիներ առաջ երկու եղբայր էին ապրում Չինաստանում:

Վանը՝ մեծ եղբայրը, ամենաուժեղն էր և անընդհատ ծաղրում էր փոքր եղբորը: Երբ նրանց հայրը մահացավ, որևէ բան չփոխվեց, միայն փոքր եղբայր Վանի համար կյանքը դարձավ անտանելի: Ավագ Վանը իրենով է անում հոր ողջ ժառանգությունը՝ գեղեցիկ տունը, գոմեշը և մնացած ունեցվածքը: Կրտսեր Վանին ընդհանրապես ոչինչ չի մնում և շուտով թշվառություն է տիրում նրա տանը:

Մի օր էլ կրտսեր Վանը տեսավ, որ ոչինչ չի մնացել, նույնիսկ բրնձի մի հատիկ։ Նա ուտելու բան չուներ. որոշեց իր եղբար տուն գնալ և այդպես էլ արեց։ Read the rest of this entry »

Մնք ապրում ենք միայն մի բանի համար՝ զգացումների։ Եթե անգամ այդ զգացումը ցավոտ է և ծանր, միևնույն է մենք դրա համար ենք ապրում։ Ձկան համար մահը այն պահն էր, որ արդեն չէր զգում պոկված թեփուկների ցավը, չեր զգում հարևաների նեկայությունը, նրանդա դուր էր գալիս, բայց միևնույն ժամանակ կարոտում էր այդ զգացումները։ Հոգու խորքում, բայց կարոտում էր և այդ կարոտը արտահայտիչ է դառնում, երբ նա վերակենդանաում է։ Մենք կարող ենք մահ ցանկանալ այն ցավից, որ ապրում ենք, բայց երբ ստանանք մեր ցանկացածը, կհասկանանք, որ այլևվս ոչինչ չենք զգա։ Այդ ցավի հետ կգնա նաև ուրախության, երջանկության զգացումները։ Ամեն ինչին պետք է նայենք որպես միակ հնարաորությունը զգալու՝ Ցավը, երջանկությունը, տառապանքը, ուրախությունը, քան որ դա այլևվ կարող է չլինել։

Ահա թե ինչ հասկացա ես։

Նյութի հղումը՝ “Մեռնելուց մեռնել

Սեբաստացու օրագիր

Իմ սովորական օրը սկսվում էր առավոտյան ժամը 8:00 ից, բայց քանի ինքնամեկասուսացում է, ես արդացա 10:30: Նախաճաշից հետո դուրս եմ գալիս և կերակրում եմ նապաստակներին։ Այսօր՝ կեսօրին զբաղվել եմ տարածքի խնամքով՝ մաքրել և հարդացրել եմ հողատարածքի մի հատվածը։ Ճաշից հետո սովորականի պես գնացի գնումների։ Ճաշից հետո պարտիզպուրակային նախագծի շրջանակներում նյութ տեղադրեցի բլոգում և կարդացի 20-րդ դարի գրականությունից։ Արդեն երկար ժամանակ է, իմ պարտականությունների մեջ է մտել պապիկին ներարկելը։ Ամեն երեկո՝ ժամը 19:00 ին պարտադիր ներարկում։ Իսկ օրագիրը հրապարակելուց հետո պատրաստվում եմ որևէ ֆիլմ դիտել։ Դեռ չեմ որոշել, բայց մի բան կնայեմ։

Ինքնամեկուսացման ժամանակ իմ օրակարգի մեծ մասն էր կազմում բակային աշխատանքները՝ ծառերի բների սպիտակեցում, էտում, կենդանիների խնամքը, և այլն։ Հողատարածքի մի անկյունում հարդացրել ենք հողը և կառուցել էկոլոգիապես մաքուր տաղավաչ։ Պարարտացրել և փխրեցցրել ենք ծառերի շուրջը։ Ցանել ենք եգիպտացորենի և գունավոր պղպեղի սերմերը թղթե, մեկ անգամյա օգտագործման բաժակների մեջ (որ հետագայում սածիլները տնկենք հողի մեջ)։  Այգում տնկել եմ տարբեր ծաղիկների և հատապտուղների թփեր։ Աշխատանքները շարունակվում են ։

Իրավիճակից ելնելով անցյալ շաբաթ մենք սկսեցինք վերանորոգել մի քանի սենյակներ։ Վերանորոգումը կարողացանք վերջացնել 3 օրվա ընթացքում։ (11։00 — 18։00 վերանորոգում, 18։00 — հետո ինչ հասցնեմ)։ Օրվա անբաժան մաս է դարձել հողատարածքի և կենդանրների խնամքը։ Կարդացել եմ հայոց լեզվի տված առաջադրանքները, իսկ նյութերը ընթացքի մեջ է։
Մեկ — մեկ էլ փորձել եմ ինչ որ բան պատրաստել խոհանոցում ( բախտի բերմամբ, թե պատահմամբ ստացվում էր)։ Իսկ երեկոյան ժամը 22։00 ից հետո ամեն օր դիտում եմ որևէ կինո։

 

Այս շաբաթ պլանավորում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել դպրոցի առաջադրանքներին, քանի որ անցյալ շաբաթ ուղղակի ֆիզիկապես չէի հասցնում այդ ամենը։ Իսկ հիմնականում իմ օրվա պլանը չի փոխվելու։

 

Կորոնավիրուսը մեծ հետք կթողնի Հայաստանի և՛ տնտեսության, և՛ մարդկանց մտածելակերպի վրա։ Մարդիկ սկսեցին օգտագործել առացանց միջավայրը որպես փոխարինող։ Մինչ համաճարագը մարդիկ խուսափում էին առցանց հարթակից, քանի որ մտածում էին, որ դա ապահով չէ, բայց վերջին դեպքերից հետո ստիպված եղան համակերպվել իրենց համար անսովոր պայմաններին։ Այսպիսի գործունեություն կշարունակեն նաև համաճարագից հետո՝ մարդիկ կգերադասեն աշխատել տանից, կօգտվեն առցանց ծառայություններից և այլն։ Ստեղծված պայմաններում մեծանում է հավանականությունը, որ պետությունը կսկսի զարգանալ գերտերություններից կախված չլինելով։ Read the rest of this entry »

Պիտակների ամպ