Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց վարժարան, 12-րդ դասարան

Տիգրան Չուխաճեան

Կենսգրություն

Dikran_Tchouhadjian_(3)

Տիգրան Չուխաջյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Բերա արքունական ժամագործի ընտանիքում: Հայրը՝ Գևորգը, արվեստի սիրահար էր, ամեն կերպ աջակցում էր տաղանդավոր որդուն ստանալ երաժշտական կրթություն: Արդեն 15-16 տարեկանում պատանի Չուխաջյանը գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։  Չ.Մանձոնիի խորհրդով նա մեկնում է Իտալիա՝ կրթությունը կատարելագործելու նպատակով. 1861-1864 թթ. սովորել է Միլանում: Այսպիսով, Չուխաջյանը դարձավ հայ կոմպոզիտորներից առաջիններից մեկը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Եվրոպայում: Եվրոպայից վերադառնալուց որոշ ժամանակ անց կոմպոզիտորը ամուսնացավ երգչուհի Արևիկ Աբազյանի հետ։ Այս շրջանից սկսված զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ 1872 թվականին Չուխաջյանը դառնում է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը: 1877թվականից ղեկավարում է երաժշտական թատերախումբը: Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվեց «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»: Համագործակցում էր «Գուսաներգական» թատրոնի հետ, բայց ամենաբեղուն համագործակցությունը Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» հետ էր, որի երաժշտական ղեկավարն էր տարիներ շարունակ:

Ստեղծագործություններ

Arshak_II

Տիգրան Չուխաջյանը թողել է նշանակալից ստեղծագործական ժառանգություն՝ մի քանի օպերա և օպերետ, առաջին կամերային, սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունները հայկական երաժշտության մեջ, ինչպես նաև՝ երգեր և ռոմանսներ, դրամատիկական ներկայացումների համար երաժշտություն և այլն։ Այլ ստեղծագործություններից «Մեծ վալսը», «Արևելյան քնարը» և մի քանի ուրիշներ իրենց իմպրովիզացիոն ոճով ու կատարյալ վարպետությամբ մոտ են Լիստի և Տալբերգի ռոմանտիկ երաժշտության պարաֆրազների և ֆանտազիաների բնույթին: Հենց Չուխաջյանի ստեղծագործություններում հայկական երաժշտության մեջ առաջին անգամ հայտնվեցին բազմաձայնության ինքնատիպ ձևեր: 1870-ական թվականներից սկսած՝ Չուխաջյանն աշխատում է երաժշտական կատակերգությունների և օպերետների վրա։ Դրանցում երգահանը նրբորեն քողարկում է ազգային, սոցիալական և քաղաքական ակնարկները՝ առաջնային պլան մղելով կենցաղային և երգիծական տարրեր, ռոմանտիկ զգացողություններ։  Նա սկսում է համագործակցել հայ և իտալացի լիբրետիստների՝ Տ. Նալյանի, Ալբորետոյի և այլոց հետ։ 1872 թվականին, Գոգոլի «Ռևիզորի» սյուժեի հիման վրա, երգահանը գրում է «Արիֆ» օպերետը:  Օպերետներից ամենահայտնին է դառնում «Լեբլեբիջին», որը Չուխաջյանն ավարտել է 1875 թվականին։ Այդ օպերետներին մեծ ճանաչում են բերում երաժշտության քնարականությունը, գործողությունների զարգացման շեշտակիությունն ու սրամտությունը, կենդանի և դիպուկ բնութագրումները: Ինչպես նշում է Ե. Բարվարտը, իր օպերետային ստեղծագործություններում Չուխաջյանը կրում է օպերետի արևմտաեվրոպական վարպետների ազդեցությունը: Ըստ «Օքսֆորդի օպերային բառարանի»՝ այդ օպերետներում արտացոլվում են հայկական կենցաղն ու ժամանակի բարքերը։ Նրա շատ ստեղծագործություններ հրապարակվել են դեռ 1870-1880-ական թվականներին։ 1890 թվականին երգահանն ավարտում է «Զեմիրե» օպերա-ֆեերիա[22] ն։ Այս ստեղծագործությունների մեծ մասը բեմադրվել է հեղինակի կենդանության օրոք։

Թողնել մեկնաբանություն